Մեր Ընկերությանպատմությունը

ԳԱՐԱՆՏ ԱՈՒԴԻՏ ընկերությունը հիմնադրվել է 2012 թվականի մարտի 1-ին: Ընկերությունը ստեղծվել է աուդիտորական և խորհրդատվական ծառայություններ մատուցելու նպատակով:

Իր կազմում ներգրավելով երիտասարդ, բանիմաց և որակյալ մասնագետների՝ ընկե-րությունը ստեղծել է ամենատարբեր իրավիճակներում արագ ու ճշգրիտ կողմնորոշվող կուռ աշխատակազմ, որն ի զորու է իր գործընկերներին և պատվիրատուներին մատուցել առավելագույն որակի ու անկողմնակալ աուդիտորական և խորհրդատվական ծառա-յություններ:

Ընկերության նպատակն է՝ ՀՀ-ում տնտեսվարող սուբյեկտներին մատուցվող աուդի-տորական ծառայությունները ներկայացնել ոչ միայն որպես անհրաժեշտ և պարտադիր գործընթաց, այլ որպես ընկերության հիմնական ֆինանսատնտեսական ցուցանիշների բացահայտման, հստակեցման, ֆինանսական և հարկային ռիսկերի գնահատման, կառա-վարման հետագա ռազմավարական ուղղությունների գնահատման ու մշակման լավա-գույն երաշխիք:

2013թ-ի մարտի 1-ին “ԳԱՐԱՆՏ ԱՈՒԴԻՏ” ՍՊԸ-ն նշեց իր հիմնադրման մեկամյակը:

2012թ-ի մարտին սկսելով իր գործունեությունը՝ անցած մեկ տարվա ընթացքում ընկերությունը հասցրել է իր ուրույն տեղը գրավել աուդիտորական գործունեությամբ զբաղվող ընկերությունների հայաստանյան շուկայում և ձեռք բերել այնպիսի խոշոր ըներությունների վստահությունը, ինչպիսիք են Վեգեքոմ ՍՊԸ-ն(COOPOLIVA ապրանքանիշի դիստրիբյուտոր), Մեծ Անիվ ՍՊԸ-ն, Բի Լայն ՍՊԸ-ն(MICROSOFT և HP ընկերությունների դիստրիբյուտոր), Էսթինգ ՍՊԸ-ն(NIVEA ապրանքանիշի բացառիկ ներկայացուցիչ) և բազմաթիվ այլ ընկերություններ:

Կայքի միջոցով մեր ընկերությունը նպատակ ունի նախ և առաջ ապահովել սեփական գործունեության թափանցիկությունը, ինչպես նաև աջակցելու իր առկա և պոտենցիալ հաճախորդներին մեր ծառայություններին ծանոթանալու, ծառայություններ պատվիրելու, ինչպես նաև ոլորտի նորություններին իրազեկված լինելու համար